ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է
10:36 - 11 հունվարի, 2022

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է

Հունվարի 11-ի առավոտվա դրությամբ Աբովյանի, Սևանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Բաղրամյանի, Արթիկի, Աշոցքի, Գորիսի շրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, նշելով, որ Անիի և Աբովյանի շրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20 մետր։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել