ՀԱՊԿ քարտուղարությունը Ղազախստանում խաղաղապահ առաքելությունն ավարտելու նախագիծն ուղարկել է անդամ պետություններին

 |armenpress.am|
20:22 - 12 հունվարի, 2022

ՀԱՊԿ քարտուղարությունը Ղազախստանում խաղաղապահ առաքելությունն ավարտելու նախագիծն ուղարկել է անդամ պետություններին |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է կազմակերպությունում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով համապատասխան հանձնարարական տալ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեությունը հունվարի 13-ից դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է  ՀԱՊԿ մամուլի քարտուղարությունը:

«ՀԱՊԿ քարտուղարությունում նախապատրաստվել է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծն ու հաստատման համար ուղարկվել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնել են, որ խաղաղապահ ուժերի դուրսբերման կարգը կորոշվի հունվարի 13-ին կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող նիստի ընթացքում:

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ալմաթիում կայացած օպերատիվ շտաբի նիստում ասել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի դուրսբերման մեկնարկը նախատեսվում է հինգշաբթի օրը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել