Հրթիռակոծվել է Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազաներից մեկը |hetq.am|
14:28 - 16 հունվարի, 2022

Հրթիռակոծվել է Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազաներից մեկը |hetq.am|

hetq.am: Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս-արևելք գտնվող թուրքական Զիլիքան ռազմաբազան վերջին երկու օրվա ընթացքում ենթարկվել է երկրորդ հրթիռակոծմանը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով իրաքյան Shafaq գործակալությանը։ 

«Մոսուլից հյուսիս-արևելք գտնվող թուրքական բազայի տեղակայման շրջանում երեք հրթիռ է ընկել։ Թուրքական հրետանին արձագանքել է պատասխան կրակով»,- նշել է իրաքյան գործակալության աղբյուրը։

Վերջինիս խոսքով՝ ռմբակոծության հետևանքով ռազմաբազայում գտնվող թուրք զինծառայողները չեն տուժել։ 

Հունվարի 15-ի առավոտյան թուրքական Զիլիքան ռազմաբազան դարձյալ հրթիռակոծվել էր «Կատյուշա» համակարգի երկու հրթիռներով։

Մոսուլի հյուսիս-արևելքում գտնվող Զիլիքան ռազմաբազայում թուրք զինծառայողների ներկայությունը արդեն վաղուց հանդիսանում է Բաղդադի և Անկարայի միջև կռվախնձոր, որն իր ներկայությունը հիմնավորում է Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի անհրաժեշտութամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել