Աբու-Դաբիում պայթյուններ են որոտացել. ՀՀ նախագահի այցի օրակարգում փոփոխություններ չկան |armenpress.am|
17:40 - 17 հունվարի, 2022

Աբու-Դաբիում պայթյուններ են որոտացել. ՀՀ նախագահի այցի օրակարգում փոփոխություններ չկան |armenpress.am|

armenpress.am: Աբու-Դաբիում բենզակիր ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, կա 6 վիրավոր: WAM գործակալության տվյալներով զոհերից մեկը Պակիստանի, երկուսը՝ Հնդկաստանի քաղաքացիներ են:

Reuters գործակալության տարածած տեղեկատվության համաձայն՝ հութիները հայտարարել են, որ գրոհ են սկսել ԱՄԷ-ի դեմ:

Այս օրերին աշխատանքային այցով ԱՄԷ-ում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանը հայտնեց, որ ՀՀ նախագահի այցն ընթանում է բնականոն հունով: «Նախագահի այցի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել, Արմեն Սարգսյանը այժմ գտնվում է Դուբայում և մասնակցում է «Էքսպո 2020 Դուբայ»-ին»,-ասաց Հասմիկ Պետրոսյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել