Եվրամիությունը Մոսկվային կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |azatutyun.am|
11:35 - 18 հունվարի, 2022

Եվրամիությունը Մոսկվային կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը Մոսկվային կոչ անում անհապաղ ազատ արձակել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին, ով կալանավորվել է մեկ տարի առաջ՝ պայմանական վաղաժամկետ ազատման կանոնները խախտելու համար։

Բրյուսելը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է համարում այդ գործը։ «Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ և անվերապահ ազատ արձակել Նավալնիին՝ առանց հետագա հապաղման», - ասվում է ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելի հայտարարությունում։

Բորելը դատապարտել է ռուսաստանյան պետական լրատվամիջոցներում Նավալնիի և նրա համախոհների դեմ ապատեղեկատվության արշավը, ինչպես նաև նրա հետ կապված կազմակերպությունների հետապնդումը:

Հունիսին ռուսական դատարանը Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն։

Անցած տարի հունվարի 17-ին Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Մոսկվա վերադառնալուն պես «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվեց, այնուհետև դատապարտվեց «Իվ Ռոշե»-ի հին գործով երեքուկես տարվա ազատազրկման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել