Ղազախստանում արտակարգ դրության ռեժիմն ամբողջությամբ կչեղարկվի հունվարի 19-ին
 |1lurer.am|
20:31 - 18 հունվարի, 2022

Ղազախստանում արտակարգ դրության ռեժիմն ամբողջությամբ կչեղարկվի հունվարի 19-ին |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանի իշխանությունները հունվարի 19-ի կեսգիշերից ամբողջությամբ կչեղարկեն արտակարգ դրության ռեժիմը՝ հայտարարել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին, փոխանցում է РИА Новости-ն:

«Հունվարի 19-ի կեսգիշերից դադարեցվում է արտակարգ դրության ռեժիմի գործողությունը Նուր Սուլթան և Ալմաթի քաղաքներում, ինչպես նաև Ալմաթիի, Ատիրաուի, Ժամբիլսկի, Կիզիլորդայի և Մանգիստաուի մարզերում»,- նշել է նա:

Մյուս շրջաններում արտակարգ դրության ռեժիմը չեղարկվել էր վաղաժամկետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել