ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբն իր առաքելությունը կատարել է մասնագիտական ​​բարձր մակարդակով. Ղազախստանի ԱԳՆ |armtimes.com|
14:04 - 19 հունվարի, 2022

ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբն իր առաքելությունը կատարել է մասնագիտական ​​բարձր մակարդակով. Ղազախստանի ԱԳՆ |armtimes.com|

armtimes.com: ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբն իր առաքելությունը Ղազախստանում կատարել է մասնագիտական բարձր մակարդակով։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության եվրասիական ինտեգրման վարչության տնօրեն Ալեքսանդր Սինյագովսկին։

«Մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ առաքելությունը Ղազախստանում իրականացվել է բարձր մասնագիտական մակարդակով: Մենք գնահատում ենք  կազմակերպության դերը և նրա ներդրումը իրավիճակի կայունացման գործում: Խաղաղապահ առաքելությունն իրականացվել է դաշնակցային փոխադարձ աջակցության ոգով», - ասել է նա:

Հավելենք, այսօր արդեն հայտարարվել է երկրում ՀԱՊԿ առաքելության ավարտի մասին,   ամբողջությամբ դուրս են բերվել  բոլոր զորախմբերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել