Ղրղզստանը հայտարարել է Տաջիկստանի հետ սահմանին սկսված կրակոցների դադարեցման մասին

 |armenpress.am|
20:31 - 27 հունվարի, 2022

Ղրղզստանը հայտարարել է Տաջիկստանի հետ սահմանին սկսված կրակոցների դադարեցման մասին |armenpress.am|

armenpress.am: Ղրղզստանից հայտնել են, որ սահմանին տաջիկական կողմից կրակը դադարել է:  Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Սպուտնիկ Ղրղզստանին»-ին, այս մասին հայտարարել է  Բատկենի շրջանում լիազոր ներկայացուցչի Մարիֆժան Տուլաևը։

Հունվարի 27-ին ավելի վաղ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ ղրղզ և տաջիկ սահմանապահների միջև փոխհրաձգություն է սկսել։ 

Նշվում է, որ կոնֆլիկտի պատճառը տաջիկ զինվորականների կողմից Ղրղզստանի Իսֆանա և Բատկեն քաղաքները կապող մայրուղու փակումն է եղել:

«Տաջիկստանի կողմից կրակը դադարել է»,- ասել է Տուլաևը։

Նրա խոսքով՝ տեղական իշխանությունները տարհանում են Տաջիկստանին սահմանակից շրջանների բնակիչներին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել