Ղազախստանի ոստիկանությունը առգրավել է անկարգությունների ժամանակ գողացված ավելի քան 740 զենք

 |armenpress.am|
22:02 - 04 փետրվարի, 2022

Ղազախստանի ոստիկանությունը առգրավել է անկարգությունների ժամանակ գողացված ավելի քան 740 զենք |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի իրավապահ մարմինները առգրավել են ավելի քան 740 զենք, որոնք գողացվել են երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցում հայտարարել է  Ղազախստանի Ներքին գործերի նախարարության քննչական վարչության պետ Սանջար Ադիլովը։

«Երեք շաբաթվա ընթացքում ոստիկանության աշխատակիցները առգրավել են մեծ քանակությամբ գողացված զենք: Առգրավված զենքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է 747, ինչպես նաև ավելի քան 18 հազար զինամթերք»,-ասել է Ադիլովը:

Նրա խոսքով՝ անկարգությունների ժամանակ զոհվել է  իրավապահ համակարգի 19 աշխատակից, ավելի քան երեք հազար աշխատակից վիրավորվել է։ «Կան զոհվածներ նաև խաղաղ բնակիչության շրջանում, բայց սա զանգվածային անկարգությունների արդյունք է, և յուրաքանչյուր զոհի համար օբյեկտիվ քննություն է իրականացվում»,- պարզաբանել է ՆԳՆ ներկայացուցիչը։

Նա պարզաբանել է, որ անկարգությունների ժամանակ վնասվել է 1573 տարբեր օբյեկտներ, այդ թվում՝ խանութներ, գրավատներ, գազալցակայաններ, թալանվել են որսորդական խանութներ։ Վնասվել է 765 մեքենա, այդ թվում՝ 551 ոստիկանական մեքենա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել