Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
10:25 - 06 փետրվարի, 2022

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սևանի (Մ-10 միջպետական ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին և Դիլիջանի թունելի սկզբնամասում), Գավառի, Վարդենիսի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Սարավանի (Զանգեր կոչվող հատված) և Տիգրանաշենի (Զանգակատուն հատված) ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել