Հանգստի օրերին ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել Երևանի և մարզերի 110 հանրային սննդի օբյեկտներում
13:05 - 07 փետրվարի, 2022

Հանգստի օրերին ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել Երևանի և մարզերի 110 հանրային սննդի օբյեկտներում

Հանգստյան օրերին՝ փետրվարի 5-ին և 6-ին, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի և մարզային տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել 110 հանրային սննդի օբյեկտներում, արտադրություններում և իրացման ցանցում: Խախտումներ չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։

Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել