Գրիգոր Մինասյանն անդրադարձավ ազատ խոսքի իրավունքին վերաբերվող Freedom House-ի հայտարարությանը |armenpress.am|
13:23 - 07 փետրվարի, 2022

Գրիգոր Մինասյանն անդրադարձավ ազատ խոսքի իրավունքին վերաբերվող Freedom House-ի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ազատ խոսքի իրավունքի չարաշահում կար, և այդ իսկ պատճառով նպատակահարմար էր Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, անդրադառնալով Freedom House հասարակական կազմակերպությունը հայտարարությանը, որով մտահոգություն է հայտնել ՀՀ Քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառմամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով:

«Քանի որ բոլորս ականատես եղանք, որ մեր երկրում ազատ խոսքի իրավունքի չարաշահում կար, դրա համար նպատակահարմար է գտնվել նման օրենսդրական փոփոխություններ իրականացնել: Ինչ վերաբերվում է մեր գործընկերների մտահոգություններին՝ դրանք բոլորը լսելի են, և ապագայում, եթե ինչ-որ փոփոխություններ նախատեսվեն, բոլորս ականատես կլինենք, սակայն պետք է հաշվի առնենք, որ կա խնդիր և այդ խնդիրը պետք լուծվեր: Այժմ սա է լուծումը, որպեսզի նման դրսևորումներ մեր երկրում չլինեն»,- ասաց Մինասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել