Որևէ հայտարարություն չի կարող ազդել հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության վրա. Հակոբ Արշակյան |1lurer.am|
15:03 - 08 փետրվարի, 2022

Որևէ հայտարարություն չի կարող ազդել հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության վրա. Հակոբ Արշակյան |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը: 

«Բազմիցս լսել ենք նման հայտարարություններ: Ցանկանում եմ շեշտել, որ հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, և մենք շատ սերտ բարեկամական կապեր ունենք: Որևէ հայտարարություն չի կարող ազդել այդ ժողովուրդների բարեկամության վրա: Այստեղ որևէ մեկնաբանելու առիթ չեմ տեսնում: Բազմաթիվ մեկնաբանություններ տարբեր ժամանակներում եղել են»,- ասաց ԱԺ փոխնախագահը: 

Արշակյանն ավելացրեց, որ միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ քննարկումներ Հայաստանում չեն ընթանում: 

Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Լուկաշենկոն, խոսելով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման գաղափարի մասին, նշել էր. «Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են...»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել