Լատվիական Ան-2 ինքնաթիռը խախտել է բելառուսական սահմանը. Բելառուսի սահմանապահ կոմիտե |armenpress.am|
17:24 - 08 փետրվարի, 2022

Լատվիական Ան-2 ինքնաթիռը խախտել է բելառուսական սահմանը. Բելառուսի սահմանապահ կոմիտե |armenpress.am|

armenpress.am: Լատվիական Ան-2 ինքնաթիռը խախտել Է բելառուսական սահմանը: Այդ մասին փետրվարի 8-ին հաղորդել Է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն:

«Փետրվարի 8-ի առավոտյան բելառուսցի սահմանապահները գրանցել են Լատվիայի կողմից Բելառուսի օդային տարածության խախտում: Ան-2 թեթեւշարժիչավոր ինքնաթիռը Բելառուսի օդային տարածք Է մտել 300 մետր խորությամբ եւ, շրջանցելով Ուրբանի անցակետը, վերադարձել Լատվիա»,-ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է նրա Telegram-ալիքում:

Սահմանապահ կոմիտեում ընդգծել են, որ սա Բելառուսի օդային տարածության խախտման առաջին դեպքը չԷ: 2021 թվականի դեկտեմբերի 4-ին ուկրաինական ուղղաթիռը Բելառուսի օդային տարածքով թռել Է Նովայա Ռուդնյա (Գոմելի մարզ) անցկետի շրջանում, իսկ այս տարվա հունվարի 24-ին Մալորիտի շրջանի (Բրեստի մարզ) Խմելիշչե գյուղի շրջանում գրանցվել Է սահմանի խախտում ուկրաինական անօդաչու թռչող սարքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել