Դատարանն մերժեց Ռ․ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ բերված բողոքը |news.am|
10:47 - 25 մարտի, 2019

Դատարանն մերժեց Ռ․ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ բերված բողոքը |news.am|

news.am Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովաննիսյանի նախագահությամբ, այսօր մերժել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժման դեմ ներկայացված պաշտպանական բողոքը:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Մեր զրույցում այսօր Հայկ Ալումյանն ասաց, որ բողոքի քննության ժամանակ ե՛ւ պաշտպանական կողմը ե՛ւ դատախազն ու քննիչը բերել են իրենց փաստարկները: Մեր հարցին, թե մեղադրող կողմը ի՞նչ փաստարկաներ էր բերում բողոքի վերաբերյալ, Ալումյանը պատասխանեց. «Գլխավոր փաստարկն այն է, որ այս փուլում այդ հարցը դատական քննության առարկա դառնալ չի կարող: Ըստ իրենց՝ երբ, որ գործը ըստ էության քննության առնվի արդեն դատարանում, այդ ժամանակ նաեւ բոլոր հարցերի հետ մեկտեղ պետք է քննության առարկա դառնա մեղադրանքի ոչ հստակ լինելը:

Սա իրենց տեսակետն է: Մեր փաստարկն այն է, որ մեղադրանքի ոչ հստակ լինելը ոչ այդքան հետագայի համար է մեզ համար խնդիրներ ստեղծում, ինչքան հիմա նախաքննության փուլում, այսինքն՝ նախաքննության փուլում ենք մենք զրկված լինում մի շարք դատավարական գործիքներից, երբ որ մեզ համար մեղադրանքը պարզ չէ: Հիմա դատարանը մեր բողոքը մերժել է, դատական ակտը դեռ չենք ստացել, երբ որ կստանանք, հնարավոր է, որ ավելի ընդլայնված կարողանամ ասել, թե ինչու է բողոքը մերժել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել