Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆ
10:26 - 10 փետրվարի, 2022

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե երեկ՝ փետրվարի 9-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- նշված է պաշտպանական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել