Ուկրաինայի դատախազությունը Սաակաշվիլիին տուժող է ճանաչել «բանտում դաժան վերաբերմունքի» գործով |azatutyun.am|
12:42 - 11 փետրվարի, 2022

Ուկրաինայի դատախազությունը Սաակաշվիլիին տուժող է ճանաչել «բանտում դաժան վերաբերմունքի» գործով |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տուժող է ճանաչել բանտում դաժան վերաբերմունքի գործով, հայտնել է Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան։

Այն, որ Ուկրաինայում մի քանի քրեական գործ է հարուցվել վրացական բանտում Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հնարավոր անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների փաստերով հայտնի դարձավ հունվարի կեսերին։

Քաղաքական գործչի ուկրաինացի փաստաբան Եվգեն Հրուշովեցը հայտնել է, որ վարույթը սկսվել է իր և իր գործընկերների կողմից Ուկրաինայի գլխավոր դատախազություն ուղարկված հայտարարության հիման վրա, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Վրաստանում շարունակվում է բանտարկյալ Սահակաշվիլիի նկատմամբ երկու հնարավոր անմարդկային վերաբերմունքի փաստերի հետաքննությունը։ Ստուգումն իրականացնում է Պետական տեսչական ծառայությունը, որը իշխանությունների որոշմամբ, մարտի 1-ից կվերացվի, և դրա հիման վրա կստեղծվի երկու նոր վարչություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել