Տիգրան Խաչատրյանն ու Դմիտրի Գվինդաձեն անդրադարձել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության առանցքային ուղղություններին
15:04 - 14 փետրվարի, 2022

Տիգրան Խաչատրյանն ու Դմիտրի Գվինդաձեն անդրադարձել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության առանցքային ուղղություններին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը փետրվարի 14-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության առանցքային ուղղություններին, մասնավորապես՝ Հայաստանում «կանաչ տնտեսության» զարգացմանը, մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, կառավարման բարելավմանը, գործարար միջավայրի բարեփոխումներին աջակցությանը, ինչպես նաեւ հատուկ կարեւորել են կայուն ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող օրակարգային հարցերը:

Նախարար Խաչատրյանն իր խոսքում ընդգծել է նշված ուղղություններով Բանկի հետ փոխգործակցության կարեւորությունը, հատկապես՝ կայուն զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի ու ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղվող միջոցառումների արդյունավետ իրականացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել