ԵՄ-ն դատապարտում է ՌԴ պետդումայի որոշումը՝ կապված Դոնեցկի և Լուգանսկի հետ
22:27 - 15 փետրվարի, 2022

ԵՄ-ն դատապարտում է ՌԴ պետդումայի որոշումը՝ կապված Դոնեցկի և Լուգանսկի հետ

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի Պետդումայի այսօր կայացրած որոշումը։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«ԵՄ-ն խստորեն դատապարտում է Ռուսաստանի Պետդումայի որոշումը՝ դիմելու նախագահ Պուտինին` կոչ անելով անկախ սուբյեկտներ ճանաչել Ուկրաինայի՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի կառավարական վերահսկողություն չունեցող տարածքները:

Ճանաչումը մինսկյան պայմանավորվածությունների ակնհայտ խախտում կարող է լինել»,- գրել է Բորելը։

Հիշեցնենք, որ այսօր Պետդուման լիագումար նիստի ժամանակ կողմ է քվեարկել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ որոշման նախագծին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել