Զորավարժություններն ավարտվեցին․ ՌԴ-ն Ղրիմից դուրս է բերում իր զինվորականներին ու ռազմական տեխնիկան |factor.am|
12:15 - 16 փետրվարի, 2022

Զորավարժություններն ավարտվեցին․ ՌԴ-ն Ղրիմից դուրս է բերում իր զինվորականներին ու ռազմական տեխնիկան |factor.am|

factor.am: Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումները Ղրիմում զորավարժություններից հետո վերադառնում են կայազորներ: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումների զինտեխնիկայով շարասյունն անցել է Ղրիմի կամրջով դեպի անցակետեր (մշտական տեղակայման կետեր) պլանային զորավարժությունների ավարտից հետո»,- ասվում է հաղորդագրությունում։ Զրահատեխնիկան՝ տանկերը, հետևակի մարտական մեքենաները և ինքնագնաց հրետանային կայանքները բեռնված են երկաթուղային հատուկ հարթակների վրա:

Ժամանելուց հետո մեքենաները կպատրաստվեն մարտական պատրաստության հաջորդ փուլին։ Հարավային ռազմական շրջանի զինվորականների՝ կայազորներ վերադառնալու մասին հայտնի էր դարձել նախօրեին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զորավարժություններին ներգրավվել են համակցված զինատեսակների գումարտակային մարտավարական խմբերի ուժեղացված խմբերը։ Զորավարժություններն իրականացվել են ռազմական շրջանի պատասխանատվության գոտում գտնվող 15 հրաձգարանների տարածքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել