Փաստորեն, Հանրային հեռուստաընկերությունը որոշեց շրջանառել այն թեզը, որ իբր «Քենեդու սպանության» հանգամանքները ևս այդ պահին գործող իշխանության պայմաններում են քննել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Որպեսզի մեր հայրենակիցներին հերթական անգամ չմոլորեցնեն, որոշեցի ուսումնասիրել: Կարճ ներկայացնեմ․
ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդու սպանության հանգամանքները իրավապահներին զուգահեռ քննելու համար, Քենեդու թիմակից դեմոկրատական կուսակցության անդամ, այդ պահին արդեն նախագահ Լինդոն Ջոնսոնը դեպքից 7 օր անց նախաձեռնում է հանձնաժողովի ստեղծում: Հանձնաժողովը ստանում է հենց այդ մարմնի Նախագահ Ուորենի անունը («Ուորենի հանձնաժողով/կոմիտե»): Էրլ Ուորենը այդ պահին զբաղեցնում էր ԱՄՆ գերագույն դատարանի նախագահի պաշտոնը, որը ստանձնել էր մինչ Քենեդիի նախագահ ընտրվելը և զարմանալիորեն` չէր ազատվել պաշտոնից, ինչպես, օրինակ, կանեին 2018-ից սկսված՝ «ժողովրդավարական» Հայաստանում:
Հանձնաժողովը բաղկացած էր ևս 6 անդամից, երկուսը՝ դեմոկրատական կուսակցությունից, երկուսը՝ հանրապետական կուսակցությունից, և երկու ոչ քաղաքական անձ:
Պատկերացրեք՝ այսպիսի կազմով է ուսումնասիրվել Նախագահ Ջոն Քենեդու սպանության հանգամանքները, բայց այն ևս վստահության դեֆիցիտ ունեցել է: Նման ֆորմատով ձևավորված կազմին չմասնակցելու դեպքում կարող էր լինել քննադատության հատկանիշներ ընդդիմադիր ուժերին:
Վերհիշենք. ԱԺ իբր քննիչ հանձնաժողովը բաղկացած է 11 անդամից, որից 7-ը իշխանության, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ուղիղ քաղաքական թիմի մաս կազմած անդամներից:
Հանձնաժողովի նախագահը ոչ թե ապաքաղաքական անձ է, այլ հենց քաղաքական թիմի և այդ աղետալի պատերազմի ընթացքում այդ ոլորտի ամեմաբարձր պաշտոնյաներից մեկն է: Առհասարակ, նման կազմով, նման ֆորմատով ստեղծված մարմինը, չի էլ կարող պատերազմի հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով համարվել:
Ի դեպ, Մարտի 1-ի փաստահավաք խումբը մոտ էր ԱՄՆ մոդելին, բայց ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս հարցում ևս իշխանությունները միայն ապահովում են նահանջ»։
comment.count (0)