Միխեիլ Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել |armenpress.am|
17:34 - 21 փետրվարի, 2022

Միխեիլ Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը կալանքի տակ է գտնվում մի շարք քրեական գործերով, վերստին հացադուլ է հայտարարել՝ պահանջելով պատշաճ բժշկական օգնություն: Փետրվարի 21-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում նիստ է անցկացվել 2007 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձությունների գործով:

«Այսօրվանից ես անժամկետ հացադուլ են հայտարարում: Այս հացադուլն այն բանի արձագանքն է, թե ինչպես է այս ռեժիմը վարվում ինձ ու իմ մարդկանց հետ, մեր մարդկանց հետ»,-ասել է Սաակաշվիլին՝ հանդես գալով դատարանի դահլիճում: Նախկին նախագահը պատմել է իր հացադուլի նպատակի մասին:

«Իմ պահանջը առողջության պահպանության համարժեք ապահովումն է, ինչպես դա պահանջում է Ժողովրդական պաշտպանի եւ «էմպատիա» կենտրոնի կոնսիլիումը, եւ ես վստահ եմ` միջազգային փորձագետները, եթե նրանց թույլատրվեր մտնել, նույն բանը կասեին: Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտից իրեն Գլդանի բանտարկյալների հիվանդանոց տեղափոխելիս խախտվել են իր իրավունքները: Այդ կապակցությամբ նա հանդես է եկել խորհրդարանում հետաքննչական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, հաղորդել է Sputnik-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել