Տարբեր համայնքներից 250-ից ավել ավտոմեքենա է միացել Ամուլսարի շահագործման դեմ մեկնարկած ավտոերթին
12:00 - 11 մայիսի, 2019

Տարբեր համայնքներից 250-ից ավել ավտոմեքենա է միացել Ամուլսարի շահագործման դեմ մեկնարկած ավտոերթին

Րոպեներ անց կմեկնարկի Ջերմուկ համայնքի բնակիչների կազմակերպած Մեծ հանրահավաքը՝ հանուն Ամուլսարի փրկության։

Նախքան հանրահավաքի սկսվելը Ջերմուկից խորհրդանշական ավտոերթ է մեկնարկել Արփայի կիրճի բնակավայրերով մինչև Արենի։ Այստեղ նրանց են միացել Երևանից և այլ բնակավայրերից եկած ավտոերթի մասնակիցներ, և միասնական շարժվել են դեպի Ամուլսար։

Jermuk news-ի փոխանցմամբ՝ տարբեր համայնքներից 250-ից ավել ավտոմեքենա է միացել Ամուլսարի շահագործման դեմ մեկնարկած ավտոերթին։

«Մեծ հանրահավաք և ավտոերթ հանուն Ամուլսարի» ֆեյբուքյան միջոցառման մեջ նշվում է, որ Ջերմուկ համայնքի բնակիչները հունիսի 22-ից շուրջ 11 ամիս դադարեցրել են Ամուլսարում իրականացվող հանքահենական ծրագիրը:

«Մեր համայնքը վերահաս վտանգներից ու ռիսկերից պաշտպանելու համար 11 ամիս օր ու գիշեր կանգնած ենք եղել դեպի Ամուլսար տանող դաշտամիջյան ճանապարհներին: Գրեթե մեկ տարի անց Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ են Ամուլսարում մետաղական հանքի շահագործմանը, դուրս են գալիս փողոց՝ վերահաստատելու իրենց ամիսներ առաջ կայացրած որոշումը ։

Մեր Սահմանադրական իրավունքն իրացնելիս, ի լրումն Ջերմուկ համայնքի շուրջ 3000 ստորագրությունների, կարիք ենք զգում ևս մեկ անգամ Կառավարությանն ուղերձ հղել, որ Ջերմուկ համայնքի ձայնն ու բնակիչների իրավունքները լսելի պետք է լինեն և հաշվի առնվեն որոշումների կայացման ժամանակ»,- նշված է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել