Ղրիմն ու Աբխազիան ողջունել և աջակցությունն են հայտնել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչման մասին ՌԴ որոշումը
02:08 - 22 փետրվարի, 2022

Ղրիմն ու Աբխազիան ողջունել և աջակցությունն են հայտնել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչման մասին ՌԴ որոշումը

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը աջակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչելու մասին որոշմանը։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։

«Սա միակ հնարավոր լուծումն է, որն ամբողջությամբ արտացոլում է հասարակական կոնսենսուսը և կհամապատասխանի բարոյականության, մարդասիրության և մարդու իրավունքների պաշտպանության չափանիշներին: Սա վերջ կդնի Դոնբասի ժողովրդի ցեղասպանությանը: Կբացի նոր էջ ժողովրդական հանրապետությունների, Ռուսաստանի պատմության մեջ, իսկ Դոնբասի, ինչպես նաև Ղրիմի կորստի համար Ուկրաինան կարող է մեղադրել միայն իր անուղեղ կառավարիչներին»,- գրել է Ակսյոնովը։

 
Աբխազիան նույնպես ողջունում և աջակցում է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումը։ Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ասլան Բժանիան։

«Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների պետական ​​ինքնիշխանությունն ու անկախությունը: Այդ որոշումը արդար է, հիմնված է աշխարհաքաղաքական իրողությունների ադեկվատ գնահատականի վրա, համապատասխանում է արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին»,- ասել է Աբխազիայի նախագահը։

Աբխազիայի նախագահի խոսքով՝ «ուկրաինական կողմից հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման արհեստական ​​ձգձգումը հանգեցրել է Դոնբասում իրավիճակի կտրուկ սրման, հանրապետություններում հումանիտար իրավիճակի վատթարացման»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել