ԵՄ-ում հայտարարել են փետրվարի 22-ին Ռուսաստանի դեմ առաջին պատժամիջոցների սահմանման մասին |armenpress.am|
13:41 - 22 փետրվարի, 2022

ԵՄ-ում հայտարարել են փետրվարի 22-ին Ռուսաստանի դեմ առաջին պատժամիջոցների սահմանման մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության առաջին պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կընդունվեն արդեն փետրվարի 22-ին, բայց դրանք չեն լինի ԵՄ-ի ամբողջ պատասխանը Լուգանսկի եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմանը, մանրամասների մասին խոսելը վաղ Է:

Ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Փարիզ Եվրամիության եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների արտաքին գործերի նախարարությունների ղեկավաների ոչ ֆորմալ համաժողովին:

«Ես որոշում ընդունեցի Փարիզում հրավիրելու Եվրամիության խորհրդի ոչ ֆորմալ նիստ արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին նվիրված հանդիպումից հետո: Նախարարները որոշում կընդունեն եվրոպական պատասխանի մասին, որը կլինի պատժամիջոցների ձեւով»,- հայտարերել Է Բորելն՝ ընդգծելով, որ պատժամիջոցների մասշտաբը կքննարկվի, բայց դա չի լինի Եվրամիության ամբողջ պատասխանը: Նա կարծում Է, որ ռուսական զորքերի հնարավոր մուտքը Դոնբաս լիամասշտաբ ներխուժում չԷ, բայց դրանք զորքեր են ուկրաինական հողում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել