Դրանք ուղղակի կեղտոտ խաղեր են. Լեւոն Քոչարյան |lragir.am|
10:01 - 15 մայիսի, 2019

Դրանք ուղղակի կեղտոտ խաղեր են. Լեւոն Քոչարյան |lragir.am|

lragir.am։ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի՝ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարան ուղարկված անձնական երաշխավորության նամակին:

«Դա միջամտություն չէ ներքին գործերին ոչ մի կերպ: Եվ այն մարդիկ, ովքեր փորձում են դա որակել որպես ուրիշ երկրի միջամտություն, դրանք ուղղակի կեղտոտ խաղեր են: Երաշխավորությունը դա միջամտություն չէ: Իսկ ինչո՞ւ պետք է չանեն, իրենց ընկերն է, մարտական ընկերն է, ձեզ թվում է՝ ձեռները ծալած պետք է նստե՞ն»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Նա նշեց, որ 10 տարի շարունակ այնպիսի քաղաքականություն է վարվել, որ Մարտի մեկի սպանությունների սլաքներն ուղղել են Քոչարյանի ու նրա թիմակիցների ուղղությամբ:
«Դրա համար ասում եմ՝ քաղաքական դիվիդենտներ են էսքան տարի հավաքել էդ մարդկանց վշտի վրա: Հիմա ի՞նչ, մի տարի է անցել, ինչ-որ մեղադրանք տեսնո՞ւմ եք սպանությունների հետ կապված, հրահանգների հետ կապված:

Երեկ էլ լսել եք ու ահագին բաներ տեսել եք, թե ոնց ա քննությունը տարվել: Ի՞նչ է պետք, էնքան ակնհայտ է էս ամեն ինչը: Եվ ես շատ ուրախ եմ, որ հիմա մենք այս ամեն ինչը կարողանում ենք բաց դատավարությամբ լսել: Թող բոլորը տեսնեն, առաջին հերթին զոհերի հարազատները հասկանան՝ երկրի նախագահը ինչի՞ պետք ա ուզենա մարդ սպանի: Ժողովուրդ, դա ուղղակի նոնսենս ա: Էդ մարդկանց գլուխն են մտցրել դա ու դրա վրա էնքան են ականջներին նստել, համոզել, ես շատ ցավում եմ»,- ասաց նա:

Ըստ Լևոն Քոչարյանի՝ առաջին շահագրիգռ կողմը իրենք են, որ ուզում են ամեն ինչը բացահայտվի, վերջապես մարդիկ հասկանան, որ Քոչարյանն այս ամենի հետ կապ չունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել