Եվրամիությունը շատ արագ պատժամիջոցների նոր փաթեթ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ. Բորել |1lurer.am|
13:12 - 24 փետրվարի, 2022

Եվրամիությունը շատ արագ պատժամիջոցների նոր փաթեթ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ. Բորել |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ շուտով կհայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սահմանման մասին:

Բորելը և Ֆոն դեր Լայենը հայտարարությամբ դատապարտել են Ռուսաստանի գործողությունները՝ աջակցություն հայտնելով Ուկրաինային:

Նշվում է, որ այսօր ԵՄ ղեկավարների նիստ կանցկացվի: Բորելը և Ֆոն դեր Լայենը կներկայացնեն պատժամիջոցների փաթեթը, որը վերջնական տեսքի կբերվի Եվրոպական հանձնաժողովի և գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Նշվում է, որ Եվրոպական խորհուրդը դրանք կընդունի սեղմ ժամկետում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել