Մարտի 1-ի գործով դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը |aysor.am|
11:10 - 15 մայիսի, 2019

Մարտի 1-ի գործով դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը |aysor.am|

aysor.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը շարունակվում է։ Մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդեցին դատական նիստն անցկացնել դռնփակ, սակայն պաշտպանական կողմը համաձայն չէր այդ միջնորդությանը։

Այդուհանդերձ, լրագրողներին ու նիստերի դահլիճում նստած քաղաքացիներին դատական կարգադրիչները դուրս հրավիրեցին, որպեսզի դռնփակ դատական նիստ անցկացնելու մասին միջնորդությունը նույնպես քննարկեն դռնփակ, ինչը պահանջում է Հայաստանի օրենսդրությունը։

Փաստաբանի պնդմամբ՝ դռնփակ դատական նիստ անցկացնելու որևէ հիմք չկա։ Պատճառն, ըստ Օրբելյանի, այն է, որ նախաքննությունն ավարտվել է, հետևաբար որևէ գաղտնիք հրապարակելու խնդիր չկա։

Միջացնքում երկար սպասեցնելուց հետո դատարանը որոշեց մերժել դատախազների միջնորդությունը և նիստի մասնակիցներին հրավիրեցին ներս։ Նիստը կշարունակվի դռնբաց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել