Հայաստանը շարունակում է մնալ մասնակի ազատ երկիր. Freedom House-ը հրապարակել է իր «Ազատությունն աշխարհում» զեկույցը
 |aravot.am|
14:20 - 24 փետրվարի, 2022

Հայաստանը շարունակում է մնալ մասնակի ազատ երկիր. Freedom House-ը հրապարակել է իր «Ազատությունն աշխարհում» զեկույցը |aravot.am|

aravot.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2022» իր ամենամյա զեկույցը, որում Հայաստանը 55 միավորով շարունակում է մնալ մասնակի ազատ երկիր:

Զեկույցը գնահատել է յուրաքանչյուր երկրում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների հետ կապված իրավիճակը: Ընդհանուր առմամբ Հայաստանը հավաքել է նույնքան միավոր, որքան նախորդ տարի: Այնուամենայնիվ, զեկույցի հեղինակներն առաջընթաց են գրանցել ընտրական միջավայրի փոփոխության առումով՝ կապված նոր Ընտրական օրենսգրքի ընդունման հետ (+1 միավոր) և հետընթաց՝ կապված երկրի արևելյան շրջաններում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակման հետ (-1 միավոր):

Զեկույցի՝ ընտրական գործընթացներին վերաբերող հատվածում հղում է կատարվում միջազգային դիտորդներին, որոնց համաձայն ընտրություններն անցել են ազատ և արդար: Չնայած ընդհանուր առմամբ Հայաստանը չի փոխել դիրքերը՝ զեկույցի հեղինակները մի շարք մտահոգիչ հանգամանքներ են փաստել:

Մասնավորապես, նշվում է, որ չնայած Փաշինյանը խոստացել էր տարանջատել բիզնեսը քաղաքականությունից, երկու հարուստ գործարար նրա ընտրական ցուցակով մտել են խորհրդարան: Նշվում է, որ ընդդիմադիր որոշ խորհրդականներ նույնպես սերտ կապեր ունեն գործարարների հետ:

Զեկույցում նաև նշվում է, որ 2020թ. հրադադարից հետո Ռուսաստանն ավելացրել է ազդեցությունը Հայաստանի վրա՝ որպես հայ-ադրբեջանական բանակցություններում հիմնական միջնորդ:

Զեկույցի՝ կոռուպցիային վերաբերող հատվածում նշվում է, որ չնայած որոշակի առաջընթացին, մասնավորապես Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ կոռուպցիայի մեղադրանքով գործերը, մի շարք միջազգային կառույցներ, այդ թվում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, GRECO-ն, կարծում են, որ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության մեջ լուրջ բացթողումներ են մնում:

Կառավարության թափանցիկությանը վերաբերող հատվածում նշվում է, որ մի շարք առաջարկվող օրինագծեր կարող են սահմանափակել տեղեկության ազատության մասին գործող օրենքը և կոռուպցիոն ռիսկեր պարունակել:

Մամուլի ազատության վերաբերյալ բաժնում նշվում է, որ մի քանի նոր սահմանափակումներ են սահմանվել լրագրողական ազատության դեմ, այդ թվում՝ խորհրդարանում նրանց ազատ տեղաշարժվելու սահմանափակում, ինչպես նաև որոշակի սահմանափակումներ Սյունիքի մարզում աշխատելու հետ կապված: «Այս միջոցառումները լայնորեն դատապարտվել են տեղի և միջազգային կազմակերպությունների կողմից, իսկ տեղի մեդիա կազմակերպությունները կոչ են արել կառավարությանը վերջ տալ լրատվամիջոցների խոչընդոտներին և ոտնձգություններին»:

Նշվում է, որ ավելացել է բռնությունը լրագրողների նկատմամբ: Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ 2021թ. հոկտեմբերի դրությամբ գրանցվել է լրատվամիջոցի ներկայացուցիչների դեմ բռնության մոտ 20 դեպք:

Շարունակությունը՝ aravot.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել