Ռուսաստանի տարբեր քաղաքներից բերման է ենթարկվել ավելի քան 1722 մարդ
00:37 - 25 փետրվարի, 2022

Ռուսաստանի տարբեր քաղաքներից բերման է ենթարկվել ավելի քան 1722 մարդ

ժամը 23:30-ի դրությամբ՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման դեմ իրականացվող ցույցերի արդյունքում Ռուսաստանում բերման է ենթարկվել ավելի քան 1722 մարդ։ Այս մասին հայտնում է ovd.news-ը՝ հավելելով, որ մարդիկ ձերբակալվել են շուրջ 53 քաղաքներից։

Հաղորդվում է, որ միայն Մոսկվայում ձերբակալվել են 948 քաղաքացիներ։

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել