Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
01:04 - 25 փետրվարի, 2022

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառակությունից։ 

«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը լուրջ և անկեղծ մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Վլադիմիր Պուտինը սպառիչ բացատրություն է տվել հատուկ ռազմական գործողության անցկացման որոշման պատճառների ու հանգամանքների վերաբերյալ։

Կողմերը որոշել են մնալ շարունակական կապի մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել