Ուկրաինայի տարածքից առնվազն 14 արկ է ընկել Ռոստովի մարզ
01:28 - 25 փետրվարի, 2022

Ուկրաինայի տարածքից առնվազն 14 արկ է ընկել Ռոստովի մարզ

Ուկրաինայի տարածքից Ռոստովի մարզ է ընկել առնվազն 14 արկ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ռուսաստանի դաշնության քննչական կոմիտեից։ 

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել