Դոնեցկի Գորլովկա քաղաքի գնդակոծման հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6 մարդ վիրավորվել․քաղաքապետ
02:00 - 25 փետրվարի, 2022

Դոնեցկի Գորլովկա քաղաքի գնդակոծման հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6 մարդ վիրավորվել․քաղաքապետ

Ուկրաինայի կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գորլովկա քաղաքի գնդակոծման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս վեց մարդ վիրավորվել է, վնասվել են 45 ենթակառուցվածքային օբյեկտներ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։

«Այսպիսով, մեր ազատագրման առաջին օրն է անցել։ Ցավոք, մեր բնակիչներից երկուսը զոհվել են, վեցը վիրավորվել»,- գրել է քաղաքապետը:

Նրա խոսքով, Գորլովկայում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից տուժել են 45 բնակարանային և ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ 26 մասնավոր և 3 բազմաբնակարան շենք, 9 էլեկտրահաղորդման գիծ, ​​գազատարի 4 խողովակ։

Պրիխոդկոյի խոսքով՝ օրվա ընթացքում Ուկրաինայի ուժայինները քաոսային հարձակումներ են իրականացրել Գորլովկայի տարածքում՝ օգտագործելով ականանետեր, թնդանոթներ և հրթիռային հրետանի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել