Ուկրաինայի ԳՇ-ն ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը 06:00-ի դրությամբ
09:39 - 25 փետրվարի, 2022

Ուկրաինայի ԳՇ-ն ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը 06:00-ի դրությամբ

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը ներկայացրել է Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը 06:00-ի դրությամբ. «Հակառակորդը ավիահարված է հասցրել Կրոպիվնիցկի քաղաքի մերձակայքում գտնվող ստորաբաժանումներին։ Հակառակորդի ուղղաթիռների զգալի ակտիվություն է նկատվել Վելիկովոյի և Տիրասպոլի վերևի հատվածում։ Ուկրաինայի ԶՈՒ օդադեսանտային գրոհայինները կռվում են Դայմեր և Իվանկիվ բնակավայրերի տարածքներում, որտեղ հակառակորդի մեծ թվով զրահամեքենաներ են առաջ եկել, և կանգնեցրել են թշնամու ճնշող ուժերը Տտերիվ գետի սահմանին։ Գետի վրայով անցնող կամուրջը քանդվել է»։

Ուկրաինայի ԳՇ-ն հայտնում է, որ մարտավարական մեկ այլ խումբ պահպանում է «Գոստոմել» օդանավակայանը, որտեղ երեկ շարժվել են ռուսական զորքերը։ Իսկ օդային ուժերը պաշտպանում են մայրաքաղաք Կիևի երկինքը։

Գլխավոր լուսանկարը՝ unian.net-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել