Վրաստանը չի միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Ղարիբաշվիլի |tert.am|
13:11 - 25 փետրվարի, 2022

Վրաստանը չի միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Ղարիբաշվիլի |tert.am|

tert.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա կվնասի ազգային շահերին և ժողովրդի շահերին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք ուսումնասիրել ենք գործընկերների գործողությունները... Ես նկատի ունեմ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները: Եվ ես ուզում եմ վճռականորեն նշել, որ Վրաստանը, հաշվի առնելով ժողովրդի և ազգային շահերը, չի նախատեսում մասնակցել ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա միայն կվնասի մեր երկրին և բնակչությանը։ Ուստի, որպես ներքին ու արտաքին քաղաքականության համար պատասխանատու անձ, ես գործելու եմ միայն ազգային շահերից ելնելով»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել