ԵՄ-ն հայտարարում է Ռուսաստանի դեմ նոր կոշտ պատժամիջոցների մասին
16:15 - 27 փետրվարի, 2022

ԵՄ-ն հայտարարում է Ռուսաստանի դեմ նոր կոշտ պատժամիջոցների մասին

Եվրամիությունը վաղը կարող է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ևս մեկ փաթեթ: Թվիթերյան իր էջում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Ուկրաինայի հարցով արտահերթ հանդիպման ժամանակ կընդունեն հետագա կոշտ պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության դեմ՝ ներառյալ ռուսական բանկերի անջատումը SWIFT-ից»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել