Գերմանիայի կանցլերը բացառել է ՆԱՏՕ-ի միջամտությունն Ուկրաինայում
19:14 - 02 մարտի, 2022

Գերմանիայի կանցլերը բացառել է ՆԱՏՕ-ի միջամտությունն Ուկրաինայում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառում է ՆԱՏՕ-ի ռազմական միջամտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին։ 

«Մենք ռազմական միջամտություն չենք ձեռնարկի: Այս իրավիճակում դա սխալ կլինի», - ասել է քաղաքական գործիչը՝ չորեքշաբթի օրը Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հանդիպումից հետո։ 

Օլաֆ Շոլցի խոսքով՝ այժմ խոսքը շատ վտանգավոր իրավիճակի մասին է, քանի որ հակամարտությունում ներգրավված է միջուկային տերություններից մեկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել