«Այսօր պատմական օր է Վրաստանի համար». Ղարիբաշվիլին ստորագրել է Եվրամիությանը երկրի անդամակցության հայտը |tert.am|
17:50 - 03 մարտի, 2022

«Այսօր պատմական օր է Վրաստանի համար». Ղարիբաշվիլին ստորագրել է Եվրամիությանը երկրի անդամակցության հայտը |tert.am|

tert.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հինգշաբթի քաղաքացիներին ուղղված հատուկ ուղերձում հայտարարել է, որ ստորագրել է Եվրամիությանը երկրի անդամակցության հայտը։ 

Վրաստանը ծրագրել էր այս հայտը ներկայացնել 2024 թվականին, սակայն Ուկրաինայում վերջին զարգացումների պատճառով Վրաստանի իշխանությունները որոշել են արագացնել եվրաինտեգրման գործընթացը, գրում է sputnik-georgia.ru-ն։

«Այսօր պատմական օր է Վրաստանի համար, ես երկրի անունից ստորագրում եմ Եվրամիությանն անդամակցելու հայտը»,- ասել է կառավարության ղեկավարը, որից հետո ստորագրել է փաստաթուղթը։

Մի քանի օր առաջ Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել։ Երեքշաբթի Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել բանաձևին, որում կոչ է արվում Ուկրաինային ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել։

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կոչ է արել Եվրամիությանը «արտահերթ» դիտարկել Թբիլիսիի հայտը և որոշում կայացնել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել