Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
19:27 - 04 մարտի, 2022

Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Շուրջ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում կողմերը փոխանակվել են տարբեր տեսակետներով։ Կանցլերն իր խոր մտահոգությունն է հայտնել․ արդեն մի քանի օր է՝ Ուկրաինայից տեղեկություններ ու լուսանկարներ։

Նա ռուսական ղեկավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել բոլոր մարտական գործողությունները եւ վիճելի տարածքներում մարդասիրական միջանցք թույլատրել։ 

Նախագահ Պուտինը կանցլերին հաղորդել է, որ ՌԴ-ն եւ Ուկրաինան այս հանգստյան օրերին բանակցությունների երրորդ փուլն են պլանավորում։ Պուտինն ու Շոլցը պայմանավորվել են մոտ ժամանակներս էլ խոսակցություն վարել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել