Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը՝ թվերով․ Al Jazeera
17:28 - 06 մարտի, 2022

Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը՝ թվերով․ Al Jazeera

Գլխավոր լուսանկարը՝ Associated Press-ի

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա արդեն 11-րդ օրն է ընթանում։ Ընթացիկ իրավիճակի մասին Al Jazeera-ն ամփոփ տվյալներ և քարտեզներ է հրապարակել։ Որոշ կրճատումներով հոդվածը ներկայացնում ենք ստորև։

Ով ինչ է վերասհկում Ուկրաինայում

Ռուսաստանը վերսկսել է իր գրոհը ռազմավարական նշանակության Մարիուպոլ ուկրաինական քաղաքի ուղղությամբ այն բանից հետո, երբ ժամանակավոր հրադադարը տապալվել է․ կողմերը միմյանց են մեղադրում այն խախտելու համար։ Ռուսաստանի ֆինանասկան համակարգին ևս մեկ հարված է հասցվել․ Mastercard և Visa միջազգային վճարային համակարգերը հայտարարել են երկրում գործունեությունը կասեցնելու մասին։

Քարտեզում, որը տեղադրված է ստորև, ցուցադրված է, թե Ուկրաինայի որ հատվածներն են Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվում մարտի 6-ին Երևանի ժամով 9:00-ի դրությամբ։

Քարտեզն՝ Al Jazeera-ի

 

Ո՞ւր են մարդիկ արտագաղթում

ՄԱԿ Փախստականների գործակալության տվյալների համաձայն՝ վերջին և դեռ աճող հաշվարկներով՝ 756,303 մարդ է Ուկրաինայից գաղթել Լեհաստան, 157,004-ը՝ Հունգարիա, 103,254-ը Մոլդովա, 101,529-ը՝ Սլովակիա, 53,300-ը՝ Ռուսաստան, 63,192-ը՝ Ռումինիա, 406-ը՝ Բելառուս։ Նազագույնը 133,876 մարդ տեղափոխվել է եվրոպական այլ երկրներ։

Փախստականների մեծ մասը կանայք և երեխաներ են։ 18-60 տարեկան բոլոր տղամարդկանց արգելվել է լքել Ուկրաինան, նրանք պետք է մնան և պաշտպանեն երկիրը։

Քարտեզն՝ Al Jazeera-ի

 

Հակապատերազմյան ցույցերն աշխարհում

Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց և Ռուսաստանի դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ անցկացրել աշխարհի տարբեր ծայրերում՝ բողոքելով Ուկրաինա ներխուժումից։

Ռուսական «ՕՎԴ-ինֆո» իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, որ այն պահից սկսած, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայում, շուրջ 5000 ցուցարար է ձերբակալվել ողջ երկրի տարածքում։

Բողոքի մասշտաբային ակցիաներ են տեղի ունեցել աշխարհի ավելի քան 100 խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Բեռլինում, Նյու Յորքում, Բրյուսելում, Մադրիդում, Լիսաբոնում, Կուալա Լումպուրում, Նյու Դելիում։ Մոտակա օրերին նոր ցույցեր են պլանավորվում։

Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Ռուսաստանի 50 քաղաքներում՝ ներառյալ Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Չելյաբինսկը, Նիժնի Նովգորոդը, Նովոսիբիրսկը, Պերմը, Սամարան և Եկատերինբուրգը։

 

Ռուս-ուկրաինական ճգնաժամի պատմությունը՝ հակիրճ

Ամիսներ տևած լարվածությունից և դիվանագիտական շփումներից հետո ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինա։ Կիևը ռազմական դրություն հայտարարեց նշելով, որ Ուկրաինան կպաշտպանի իրեն։ Դրան նախորդեցին մի քանի իրադարձություններ։

2021 թ-ի մարտ Ռուսաստանը սկսեց զորքեր կուտակել Ուկրաինայի սահմանների մոտ։

2021 թ-ի դեկտեմբեր շուրջ 100,000 ռուս զինվոր տեղակայվեց Ուկրաինայի սահմանի երկարությամբ։

2022 թ-ի հունվար Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն և ԵԱՀԿ-ն բանակցություններ անցկացրին։ ԱՄՆ և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպում անցկացրին Ժնևում՝ Ուկրաինայում լարվածությունը մեղմելու, սակայն փոխհամաձայնության չեկան։ ՆԱՏՕ-ն զորքերը բերեց բարձր մարտունակության ռեժիմի։

2022 թ-ի հունվար. Ռուսաստանն ու Ուկրաինան զորավարժություններ անցկացրին։

2022 թ-ի փետրվար Ռուսաստանն իր զորքերն ուղարկեց Ուկրաինայի անջատողական շրջաններ: Արևմտյան երկրները կոչ արեցին պատժամիջոցներ կիրառել։ Ռուսաստանը լայնամասշտաբ ներխուժում իրականացրեց Ուկրաինա։

Քարտեզն՝ Al Jazeera-ի

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել