Վարորդական իրավունքի տեսական քննությունը կանցկացվի նոր հարցաշարով
17:31 - 10 մարտի, 2022

Վարորդական իրավունքի տեսական քննությունը կանցկացվի նոր հարցաշարով

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի նոր հարցաշար, որը ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 385-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետով սահմանված կարգով հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում։

Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կընդունվեն նոր հարցաշարով` այն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվելուց 30 օր հետո։ Մինչ նոր հարցաշարի գործարկումը տեսական քննությունները կընդունվեն նախկինում հրապարակված գիտելիքների ստուգման թեստերի հիման վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել