Ռուսաստանը հանել է 8 երկիր, այդ թվում՝ Հայաստան թռիչքի համար սահմանված կորոնավիրուսային սահմանափակումները |armtimes.com|
13:13 - 11 մարտի, 2022

Ռուսաստանը հանել է 8 երկիր, այդ թվում՝ Հայաստան թռիչքի համար սահմանված կորոնավիրուսային սահմանափակումները |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանը հանել է կորոնավիրուսային համավարակի պատճառով մտցրած սահմանափակումները դեպի Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ադրբեջան և Իրան թռիչքների համար:

Այս մասին հայտնում է «Ռոսավիացիա»-ն՝ նշելով.

«2022թ. մարտի 9-ին, ՌԴ կառավարության որոշման համապատասխան, հանվել են ավելի վաղ COVID-19-ի տարածման կանխման շրջանակում մտցված սահմանափակումները Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքների համար»:

Նշվում է նաև, որ թռիչքները կիրականացվեն փոխադարձության սկզբունքով, ըստ օդային հաղորդակցության մասին երկկողմ միջկառավարական դրույթների և առանձին պայմանավորվածությունների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել