Միրզոյանը և Չավուշօղլուն խոսել են հանդիպման արդյունքների մասին |armenpress.am|
14:11 - 12 մարտի, 2022

Միրզոյանը և Չավուշօղլուն խոսել են հանդիպման արդյունքների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ունեցած հանդիպումից հետո անդրադարձել են հանդիպման արդյունքներին: «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպումը որակել է «շատ կառուցողական ու արդյունավետ»: «Քննարկվել են քայլեր՝ ուղղված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասել է, որ Երևանը ջանքեր կգործադրի Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նշվում է, որ Միրզոյանը հաստատել է Հայաստանի վճռականությունը «հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու հարցում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել