ԿԽՄԿ-ն շարունակում է դրամական աջակցություն տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվածներին
11:02 - 18 մարտի, 2022

ԿԽՄԿ-ն շարունակում է դրամական աջակցություն տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվածներին

ԿԽՄԿ-ն շարունակում է Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվածներին դրամական աջակցության ծրագիրը ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ։

Կոմիտեից հայտնում են, որ Երևանում և 10 մարզերում այժմ ապրող 4868 անձ մարտի ընթացքում կստանա 40,000-ական դրամ՝ նախատեսված երկու ամսվա համար։

Նշենք, որ շահառուների ցանկը տրամադրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել