Պուտինը Շոլցի հետ զրույցում ընդգծել է՝ Կիևի ռեժիմն ամեն կերպ փորձում է հետաձգել բանակցային գործընթացը՝ առաջ քաշելով ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ
14:45 - 18 մարտի, 2022

Պուտինը Շոլցի հետ զրույցում ընդգծել է՝ Կիևի ռեժիմն ամեն կերպ փորձում է հետաձգել բանակցային գործընթացը՝ առաջ քաշելով ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ

Գերմանական կողմի նախաձեռնությամբ կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

«Շարունակվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումը։ Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել Դոնեցկի և Մակիիվկայի բնակելի թաղամասերի վրա ուկրաինական ուժայինների հրթիռակոծությունների վրա, որոնք հանգեցրել են մեծ զոհերի»։ 

Կրեմլի պնդմամբ՝ «այս պատերազմական հանցագործությունները անտեսվել են Արևմուտքում»։

«Վլադիմիր Պուտինը ներկայացրել է իր գնահատականները Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ։ Ընդգծվել է, որ Կիևի ռեժիմն ամեն կերպ փորձում է հետաձգել բանակցային գործընթացը՝ առաջ քաշելով ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ։ Այդուհանդերձ, ռուսական կողմը պատրաստ է, իր հայտնի սկզբունքային մոտեցումներին համահունչ, շարունակել լուծումների որոնումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինը նաև նշել է, որ ռուսական ԶՈՒ-ն անում է հնարավոր ամեն բան խաղաղ բնակիչների կյանքերը փրկելու համար, այդ թվում՝ բնակչության տարհանման համար «անվտանգ միջանցքներ» է ապահովում։ 

Գերմանիայի կառավարության խոսնակն էլ, «Reuters»-ի փոխանցմամբ, հայտնել է, որ Շոլցը զրույցի ընթացքում Պուտինին հրադադար հաստատելու կոչ է արել։

Շոլցը նաև ընդգծել է, որ հումանիտար իրավիճակը պետք է բարելավվի, և հնարավորինս շուտ դիվանագիտական լուծում գտնելու ուղղությամբ առաջընթաց պետք է գրանցվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել