Շիրակի մարզի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 6 մետրի
15:46 - 21 մարտի, 2022

Շիրակի մարզի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 6 մետրի

Շիրակի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները։

Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից:

Սպասարկող ընկերությունները շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատանքը, մարզում դեռ կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 3-5, անգամ 6 մետրի։

Ըստ մարզպետարանի հաղորդած տվյալների՝ դեռևս փակ են Ցողամարգ-Աշոցք, Ամասիա-Շաղիկ և Արթիկի (Մեծ Մանթաշ և Գեղանիստ) տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհները (միջպետական, հանրապետական և մարզային)։ Մարզի Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների մյուս ճանապարհահատվածները բաց և բավարար երթևեկելի են։

Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր և Գյումրի-Վանաձոր ճանապարհները բաց են։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել