Գերմանիան մտադիր չէ անմիջապես հրաժարվել ՌԴ-ի գազից և նավթից

 |factor.am|
22:35 - 23 մարտի, 2022

Գերմանիան մտադիր չէ անմիջապես հրաժարվել ՌԴ-ի գազից և նավթից |factor.am|

factor.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հերթական անգամ բացառել է ռուսական նավթի և գազի ներմուծման անհապաղ դադարեցումը։

«Մենք որքան հնարավոր է շուտ վերջ կդնենք այդ կախվածությանը»,- ասել է նա Բունդեսթագում Գերմանիայի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի ընդհանուր քննարկման ժամանակ, գրում է DW-ի ռուսասկան ծառայությունը։

Այնուամենայնիվ, մատակարարումների հանկարծակի դադարեցումը, ըստ Գերմանիայի կառավարության ղեկավարի, կնշանակի ռեցեսիա Գերմանիայում և Եվրոպայում, սպառնալիք հարյուր հազարավոր աշխատատեղերի և ամբողջ արդյունաբերության համար:

Շոլցը նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բացասական հետևանքները արդեն զգացվում են Գերմանիայում,  որը «ծանր հարված է հասցրել շատ քաղաքացիների», և ոչ միայն գազալցակայաններում։

«Պատժամիջոցները չպետք է ավելի ուժեղ հարվածեն եվրոպական երկրներին, քան Ռուսաստանի ղեկավարությանը, սա է մեր սկզբունքը»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։ Նա հավելել է, որ դրանից ոչ ոք չի շահի, եթե Գերմանիան միտումնավոր վտանգի ենթարկի իր տնտեսական հզորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել