ԵՄ-ի ղեկավարները հավանություն տվեցին Միության առաջին պաշտպանական ռազմավարությանը

 |armenpress.am|
16:27 - 25 մարտի, 2022

ԵՄ-ի ղեկավարները հավանություն տվեցին Միության առաջին պաշտպանական ռազմավարությանը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողվում հավանություն են տվել Միության առաջին պաշտպանական ռազմավարությանը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույց»-ին, որը, մասնավորապես, նախատեսում է ԵՄ-ի արագ հակազդման ուժերի ստեղծում 5 հազար մարդ թվաքանակով: Այդ մասին ասված է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը մարտի 25-ին տարածվել է Բրյուսելում:

«Ռազմավարական կողմնացույցն» այժմ հաստատվել է բոլոր անդամ երկրների կողմից, մենք ունենք պլան, որպեսզի իրական քայլ կատարենք եվրոպական պաշտպանության եւ անվտանգության զարգացման համար: Այժմ մեր խնդիրն է արագորեն եւ ամբողջ ծավալով իրականացնել այն գործնականում»,- հայտարարել է Բորելը:

Ուկրաինայի հակամարտությունն ապացուցում է, որ «Եվրամիությունը տակավին գտնվում Է ավելի մեծ վտանգի մեջ, քան մենք կարծում էինք սոսկ մի քանի ամիս առաջ», նշել է նա:

«(ԵՄ-ի) Ռազմավարական կողմնացույցը» ներառում է ուժերի ծավալման կոնկրետ պլան, ինչը մեզ թույլ կտա արագորեն ծավալել մինչեւ 5 հազար զինվորականների տարբեր տեսակի ճգնաժամերի հակազդման նպատակով՝ տարբեր սցենարների հիման վրա: Մենք նաեւ կբարձրացնենեք մեր ուժերի պատրաստականությունը կանոնավոր դաշտային զորավարժությունների միջոցով, որոնք երբեք չեն անցկացվել Եվրամիության մակարդակով, կհզորացնենք հրամանատարության եւ վերահսկողության մեր հնարավորությունները եւ կապահովենք որոշումների ավելի արագ եւ ավելի ճկուն կայացումը:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն նոր պաշտպանական հայեցակարգի շրջանակներում «մտադիր է ավելի արագ եւ ավելի վճռականորեն գործել ճգնաժամների դեմ հանդիման, ապահովել իր քաղաքացիների անվանգությունն արագորեն փոփոխվող սպառնալիքների հանդեպ, ներդրումներ կատարել ռազմական հնարավորությունների բնագավառում, որոնց կարիքը մենք ունենք, գործըկեություն կնքել այլ երկրների հետ՝ այդ նպատակին հասնելու համար»: Եվրամիության՝ պատմության մեջ առաջին պաշտպանական հայեցակարգը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույցն» ուղղակի առանչություն չունի Ուկրաինայի հակամարտության հետ: Այն 2020 թվականից մշակվել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության կողմից Բորելի ղեկավարությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել