Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը շատ մոտ է

 |armenpress.am|
16:08 - 26 մարտի, 2022

Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը շատ մոտ է |armenpress.am|

armenpress.am: ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանը և համաշխարհային տերությունները շատ մոտ են 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ համաձայնությանը, որը կսահմանափակի Թեհրանի միջուկային ծրագիրը՝ կոշտ պատժամիջոցները չեղարկելու դիմաց:

Այս մասին հայտնում է Reuters-ը, Բորելը նման մեկնաբանություն է արել՝ ելույթ ունենալով «Դոհա ֆորում» միջազգային համաժողովում:

Միջուկային բանակցությունների՝ ԵՄ համակարգող Էնրիկե Մորան ավելի վաղ ասել է, որ մարտի 26-ին մեկնելու է Թեհրան՝ հանդիպելու Իրանի գլխավոր բանակցողի հետ:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Աբդոլահիանը այս շաբաթ ասել է, որ միջուկային համաձայնագիրը կարող է ձեռք բերել կարճաժամկետ հեռանկարում, եթե ԱՄՆ-ն պրագմատիկ է: Սակայն ԱՄՆ պաշտոնյաներն ավելի զգույշ են եղել համաձայնագրի վերականգնմանն ուղղված ջանքերի գնահատման հարցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել