Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ․ ՀՀ ԱԳՆ
 |civilnet.am|
18:16 - 31 մարտի, 2022

Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ․ ՀՀ ԱԳՆ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում կազմակերպելու հարց օրակարգում չկա։ Այդ մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը։

«Այո, Անթալիայում առաջարկ եղել է, սակայն ինչպես գիտեք նման հանդիպում տեղի չի ունեցել և հիմա էլ օրակարգում այդպիսի հարց չկա»,- նշեց Հունանյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ առաջարկել է, որպեսզի նախարարները (Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները- խմբ․) հանդիպեն, սակայն «Անթալիայում դա հնարավոր չեղավ։ Հայաստանը մեր և Ադրբեջանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի պատճառով մեկուսացել էր»,- նշել էր Չավուշօղլուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել